Լավրովը պատմել է, թե որտեղ է «հոգեպես հանգստանում»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, թե որտեղ է նա «հոգեպես հանգստանում», գրում է gazeta.ru-ն։
«Լեռնային Ալթայում անցկացնում եմ արձակուրդիս մի քանի օրերը, ինչը հնարավորություն է տալիս հոգեպես հանգստանալ»,-ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բացի այդ, Լավրովը խոսել է տարածաշրջանի յուրօրինակ բնության մասին և ուշադրություն է հրավիրել այնտեղ զբոսաշրջության ժամանակակից ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությա վրա։
«Ալթայի Հանրապետության աստիճանական զարգացումը, նրա ներդրումային հնարավորությունների մեծացումը մեծապես կախված է Ալեքսանդր Բերդնիկովի (Ալթայի ղեկավարը-Խմբ.) անվան հետ»,-ընդգծել է ռուս նախարարը։










