Թե ինչպես են Դի Կապրիոյին դիմահարդարում արել «Փրկվածը» ֆիլմի համար (լուսանկար)
The Independnet-ը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ամերիկացի հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն դիմահարդարվում «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար:
Նկարում երևում է, թե ինչպես է պրոթեզավորման մասնագետը 41-ամյա Դի Կապրոիային պատրաստում արջի հետ մենամարտի աղմկալի տեսարանին, որում Դի Կապրիոյի հերոսը բազմաթիվ լուրջ վնասվածքներ է ստանում: Ի դեպ, դիմահարդարողը ստիպված է եղել ուսումնասիրել պատմական նյութերը, որոնցում նկարագրված են որսորդ Գլասի իրական վերքերը, ում մարմնավորում է Դի Կապրիոն: Ի դեպ, դիմահարդարը ևս առաջադրված է Օսկարի:
Հայտնի է, որ վերքերի կերտմանը մասնակցել է նաև ֆիլմի ռեժիսորը՝ պահանջելով, որ դրանք արնահոսեն տեղում: Իսկ դիմահարդարումից հետո թիմին ևս 2 ժամ է հարկավոր եղել խուլ ու ցուրտ կանադական անտառներ հասնելու համար:
Աղբյուրը գրում է, որ Դի Կապրիոն հաստատ Օսկարի է արժանի, որ նրա համար կանխատեսում են այս ֆիլմի բերումով, թեկուզ միայն բարդ դիմահարդարման համար: Պարզվում է միայն դիմահարդարումը օրական 5 ժամ է պահանջել դերասանից ու թիմից:











