Լոս Անջելեսի իշխանությունները 24 մլն դոլար կվճարեն սխալմամբ ազատազրկված երկու տղամարդկանց
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է 24 մլն դոլար վճարել երկու տղամարդկանց, որոնք երկար տարիներ են անցկացրել բանտերում՝ սպանությունների մեղադրանքով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Քեշ Ռեջիսթերը կստանա 16.7 մլն, Բրյուս Լիսքերը՝ 7.6 մլն։ Առաջինը բանտում է անցկացրել ավելի քան 30 տարի՝ տարեց տղամարդու սպանության մեղադրանքով։ 2013 թվականին նոր քննություն է տեղի ունեցել, և նա ազատ է արձակվել։
Երկրորդ նախկին բանտարկյալը բանտում է անցկացրել 26 տարի։ 1980-ականներին Լիսքերը թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել և մեղավոր է ճանաչվել սեփական մոր սպանության համար։
2009 թվականին կրկնակի քննություն է իրականացվել, և նրան ազատ են արձակել։
Ռեջիսթերը նշել է, թե փոշմանում է կորցրած տասնամյակների համար, սակայն հույս է հայտնել, որ գործի քննությունը կօգնի այլ մարդկանց։










