Ֆրանսիայի խորհրդարանում լրագրողները վիճել են Պամելա Անդերսոնի մամուլի ասուլիսի ժամանակ
Ֆրանսիայի խորհրդարանում անցկացվել է ամերիկացի դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնի մամուլի ասուլիսը, ով բադերի և սագերի պաշտպանության հարցով արշավ է անցկացնում, գրում է Комсомольская правда-ն:
Կենդանիների պաշտպանի մամուլի ասուլիսին հրավիրված օպերատորներից մեկը չի կարողացել կիսել տեղը լուսանկարչի հետ: Նրանք սկսել են վիճել` ով պետք է ավելի հարմար դիրք զբաղեցնի նկարահանումների համար:
Արդյունքում լրագրողները որոշել են հարաբերությունները պարզել բռունցքների օգնությամբ, իսկ 25 այլ թղթակիցներ չեն կարողացել ներկա լինել աստղի հետ հանդիպմանը։










