Մեծ Բրիտանիան 1000 զինվոր կուղարկի Լեհաստան
Վարշավայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Մեծ Բրիտանիան հազար զինծառայող կուղարկի Լեհաստան՝ այդ երկրում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է korrespondent.net-ը։
Զորավարժությունների առաջին մասի համար Մեծ Բրիտանիան կուղարկի մոտ 800 զինծառայող, ևս 150-ին՝ երկրորդ մասի համար։
Լոնդոնը 2020 թվականին նաև Լեհաստան կուղարկի մոտ 1000 հոգուց բաղկացած մարտական միավորում՝ համատեղ օպերատիվ խմբին մասնակցելու համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը պաշտոնական հայտարարություն կանի այդ մասին Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում իր լեհ գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Հանդիպումը կկայանա ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու մասին բանակցությունների ֆոնին։
Լեհաստանը պատրաստ է փոխզիջման գնալ Բրիտանիայի հետ ԵՄ-ում ներգաղթյալների իրավունքների սահմանափակման հարցում, եթե Լոնդոնն օգնի ուժեղացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Կենտրոնական Եվրոպայում, ավելի վաղ ասել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշժուկովսկին։










