Մեծ Բրիտանիայում 10-ամյա մուսուլմանին հարցաքննել են լեզվի սայթաքման պատճառով

13:31 • 20.01.16

Մեծ Բրիտանիայում իրավապահները հարցաքննության են կանչել Լանքաշիրում բնակվող 10-ամյա մուսուլման երեխային, ով կասկածվել է ահաբեկիչների հետ կապ ունենալու համար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հարցաքննության համար առիթ է հանդիսացել տղայի` դպրոցում անգլերենի դասի ժամանակ թույլ տված լեզվի սայթաքումը։ Հայտնի է, որ երեխան իր բնակության վայրը նկարագրելու ժամանակ «terraced house»-ի փոխարեն գրել է «terrorist house»:

 

Հաջորդ օրն իրավապահները հարցաքննել են տղային ու մանրակրկիտ ուսումնասիրել նրա նոութբուքը:

 

Երեխայի ծնողների խոսքերով՝ իրենք շոկի են մատնվել իրավապահների նման պահվածքից ու ներողություն են ակնկալում թե՛ օրենքի պահապաններից, թե՛ դպրոցի տնօրինությունից: Նրանց խոսքով՝ իրենց որդու անգլերենի ուսուցիչը տեղյակ է եղել, որ աշակերտը խնդիրներ ունի ուղղագրության հետ։
 

Մեծ Բրիտանիայում 10-ամյա մուսուլմանին հարցաքննել են լեզվի սայթաքման պատճառով