Ռուբլու անկումը «նոր հնարավորություններ» է բացում. Պուտին

15:32 • 20.01.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուսական բիզնեսը «դիմացել» է երկրում տնտեսական ճգնաժամին։ Նման կարծիք նա հայտնել է «Փոքր բիզնեսն ազգային գաղափա՞ր» խորագրով «Ռուսաստանի հենակետերը» համաժողովում, գրում է gazeta.ru-ն։

 

«Վերջին երկու տարիները բավականաչափ դժվար են եղել տնտեսության համար, օբյեկտիվ դժվարություններն անդրադարձել են գրեթե բոլոր ոլորտներին, բայց պետք է նշել, որ ընդհանուր առմամբ բիզնեսը, այդ թվում՝ փոքր, դիմակայել է դրան»,- վստահ է Ռուսաստանի նախագահը։

 

Ավելին՝ ՌԴ նախագահը վստահ է, որ ռուբլու անկումը և փոխարժեքների տարբերությունը հիանալի առիթ են դրանից օգտվելու համար, քանի որ «բիզնեսի համար նոր հնարավորություններ են բացվում»։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլին, եվրոյի փոխարժեքը մոտեցել է 88 ռուբլուն։

 

 

Ռուբլու անկումը «նոր հնարավորություններ» է բացում. Պուտին