Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին երախտագիտություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Կիևի շրջանի դատախազությունը հարցաքննության է կանչել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ կոռուպցիոն իրավախախտումների մասին իրեն հայտնի տեղեկությունները տրամադրելու համար, հաղորդում է УНИАН-ը։
«Կիևի շրջանի դատախազությունը կանչել է Օդեսայի նահանգապետին մաքսային ծառայության կողմից կոռուպցիոն դեպքերի մասին պատմելու համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Դատախազությունը նաև երախտագիտություն է հայտնել Սաակաշվիլիին՝ կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։
Օդեսայի նահանգապետը բազմիցս Ուկրաինայի կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի համար։ Դեկտեմբերի 23-ին նա հայտարարել է անկախ հակակոռուպցիոն շարժում ստեղծելու մտադրության մասին։










