Վիետնամում սգում են «սրբազան» հսկա կրիայի մահը
Վիետնամում ժողովուրդը սգում է սրբազան համարվող հսկայական կրիայի մահը, հայտնում է The Guardian-ը` մանրամասնելով, որ երկկենցաղը համարվում էր երկրի` անկախության համար մղված պայքարի խորհրդանիշը։
Շատ վիետնամցիների կարծիքով՝ մոտ 100-ամյա կրիայի մահը վատ նշան է երկրի իշխանությունների համար:
«Սա վատ նախանշան է Վիետնամի Կոմունիստական կուսակցության համար, որը պատրաստվում է շուտով երկրում նոր նախագահ ու վարչապետ նշանակել»,- գրում է Thanh Nien պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 200 կգ քաշով կրիային հնարավոր է` բալզամապատեն ու մումիֆիկացնեն։










