ԻՊ-ի գրոհայիններն ավերել են Իրաքի հնագույն` 1.400-ամյա քրիստոնեական վանքը (լուսանկար)

12:41 • 20.01.16

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը:

 

Ինչպես հայտնում է Fox News-ը, 1.400 տարվա պատմություն ունեցող, սակայն արդեն կործանված Dair Mar Elia-ի լուսանկարները տարածել է Associated Press լրատվական գործակալությունը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստ ահաբեկիչների ավերիչ գործունեության հետևանքները փաստող լուսանկարները տրամադրել է DigitalGlobe ընկերությունը:

 

Ըստ մասնագետների՝ գրոհայինները հնագույն սրբատեղին ավերել են բուլդոզերների, ծանր մուրճերի ու պայթուցիկ նյութերի միջոցով:

 

Աղբյուրը նկատում է, որ վանքը համալրել է 100-ից ավելի կրոնական ու պատմական  հուշարձանների և շինությունների ցանկը, որոնք բարբարոսաբար կործանվել են ԻՊ-ի գրոհայինների կողմից:

This combination of two satellite images provided by DigitalGlobe, taken on March 31, 2011, top, and Sept. 28, 2014, shows the site of the 1,400-year-old Christian monastery known as St. Elijah’s, or Dair Mar Elia, on the outskirts of Mosul, Iraq. (DigitalGlobe via AP)

ԻՊ-ի գրոհայիններն ավերել են Իրաքի հնագույն` 1.400-ամյա քրիստոնեական վանքը (լուսանկար)