Շվեդիայի ոստիկանությանն արգելել են խոսել փախստականների հետ կապված հանցագործությունների մասին

15:09 • 20.01.16

Շվեդիայի ոստիկանությանը հանձնարարվել է չհրապարակել հանցագործությունների մասին տեղեկություններ, եթե կասկածյալները, զոհերը կամ ականատեսները փախստականներ լինեն։

 

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, նման գործերը ստանալու են «291» կոդն ու քննվելու են որպես հրապարակման ոչ ենթակա դեպքեր։

 

Համապատասխան ներքին որոշումը հասցեագրվել է լրատվամիջոցների հետ աշխատող բոլոր պաշտոնյաներին։

 

2015 թվականի ընթացքում մոտ 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիա է ժամանել 163 հազար փախստական։ Սա ԵՄ-ում ռեկորդային ցուցանիշ է՝ բնակչության մեկ շնչի հաշվով։
 

Շվեդիայի ոստիկանությանն արգելել են խոսել փախստականների հետ կապված հանցագործությունների մասին