Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի բարեփոխումները կտևեն 5 տարի

09:45 • 20.01.16

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան արդեն հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը մշակում է ինչպես կազմակերպության կազմի և աշխատանքի փոփոխության վերաբերյալ առաջարկները, այնպես էլ առհասարակ ոլորտի, որպեսզի այնտեղ ավելի շատ զանազանություն մտցվի։ Այդ մասին հայտնել է ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսն «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ առաջացած սկանդալի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

20 գլխավոր անվանակարգերում բաղձալի արձանիկը ստանալու թեկնածուները բացառապես սպիտակամաշկ դերասաններ և կինոգործիչներ են։

 

Բարեփոխումը կտևի 5 տարի: Ինչպես սպասվում է՝ արդյունքում այնտեղ կաշխատեն ազգային փոքրամասնության ավելի շատ ներկայացուցիչներ, կանայք և երիտասարդներ: Այժմ կանայք ներկայացնում են ակադեմիայի կառավարիչների խորհրդի 1/3-ը։

 

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի բարեփոխումները կտևեն 5 տարի