Կհետաձգվե՞ն դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները հերթական անգամ`կորոշվի շաբաթվա վերջին
Պայմանավորված սուր շնչառական վարակներով հիվանդացության, դիմելիության դինամիկայով շաբաթվա վերջին կվերլուծվի իրավիճակը և կորոշվի` հարկ կա՞ արձակուրդները ևս մեկ անգամ երկարաձգելու, թե` ոչ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցենք, որ արդեն 2 անգամ` մեկական շաբաթով երկարաձգվել են ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում։










