Քաղցր արվեստ. Իտալիայում կցուցադրվի Դավթի արձանի շոկոլադե կրկնօրինակը

16:35 • 21.01.16

Իտալացի շոկոլադագործները ստեղծել են Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներից մեկի` Միքելանջելոյի Դավթի արձանի ինքնատիպ կրկնօրինակը, որն ամբողջությամբ շոկոլադից է։

 

Ինչպես հայտնում է italia-ru.com-ը, «քաղցր» Դավթի արձանը, որը պատրաստված է բարձրորակ սև շոկոլադից, ունի 3.5 մ բարձրություն։ Այն ցուցադրության կհանվի հունվարի 23-27-ը` Ռիմինիում մեկնարկելիք Sigep տոնավաճառի շրջանակում։

 

Հայտնի է, որ ինքնատիպ արձանի հեղինակներն են ճանաչված շոկոլադագործներ Միրկո Դելլա Վեկիան և Ջուզեպե Պունտերին, որոնք ավելի վաղ պատրաստել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու  Ազատության արձանի շոկոլադե կրկնօրինակները։


 

Քաղցր արվեստ. Իտալիայում կցուցադրվի Դավթի արձանի շոկոլադե կրկնօրինակը