Սելին Դիոնը բեմ կվերադառնա փետրվարին. People

12:12 • 21.01.16

Երգչուհի Սելին Դիոնը բեմ կվերադառնա փետրվարին, հաղորդում է People-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

 

Օրերս կյանքից հեռացել է նրա ամուսինը՝ Ռենե Անջելիլը, իսկ այնուհետ եղբայրը՝ Դանիել Դիոնը։ Նրանք երկուսն էլ մահացել են քաղցկեղից։

 

Ներկայում ժամանակացույցի համաձայն՝ Դիոնի հերթական համերգը նախատեսված է փետրվարի 23-ին Լաս Վեգասում։

 

«Այդպես կուզեր Ռենեն: Նա ցանկանում է, որ Դիոնը ելույթ ունենա և բեմ վերադառնա»,- թերթին պատմել է աղբյուրը: «Նա ավելի լավ գիտեր նրան, քան որևէ մեկը, և հնարավոր է՝ գիտի, որ հենց դա է իրեն անհրաժեշտ՝ ելույթ ունենալ»,- հավելել է նա։

 

Վերջին տարվա ընթացքում Դիոնը գրեթե ողջ  ժամանակ եղել է ամուսնու կողքին: Աղբյուրը հավելել է, որ Դիոնը ցանկանում էր ամուսնու կողքին լինել շաբաթը յոթ օր՝ 24 ժամ։

 

Երգչուհին դադարեցրել էր համերգային գործունեությունն ամուսնուն խնամելու համար:

 

 

 

Սելին Դիոնը բեմ կվերադառնա փետրվարին. People