16-ամյա դեռահասը կտավին է փոխանցում իր ներսում «փոթորկվող» հույզերը (լուսանկարներ)
Ազգությամբ իտալուհի երիտասարդ նկարչուհի Դիմիտրա Միլանն այն երջանիկներից է, ով մեծացել է արվեստագետների ընտանիքում` «գեղեցիկով» շրջապատված:
Նրա ծնողներն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բացել են Միլանյան գեղարվեստի ինստիտուտը, ինչի շնորհիվ աղջկան բախտ է վիճակվել ազատ հաճախել իրեն գրավող բոլոր դասընթացներին։
Արդյունքում տաղանդավոր Դիմիտրան մասնագիտական հմտություններ է ձեռք բերել նկարչական ամենատարբեր ուղղություններում` դասականից մինչև ժամանակակից։
Այժմ 16-ամյա իտալուհին դարձել է արհեստավարժ նկարչուհի, ում ստեղծած կտավներն աչքի են ընկնում յուրահատուկ ինքնատիպությամբ։ Երիտասարդ արվեստագետը ճերմակ կտավին է փոխանցում իր ներաշխարհում «փոթորկվող» հույզերը, որոնց ամբողջությունն իրական կյանքում վերածվում է արվեստի հրաշալի գործերի։
AdMe.Ru կայքն առաջարկում է ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ 16-ամյա Դիմիտրայի աշխատանքներից մի քանիսին.



















