Էլթոն Ջոնը կկրճատի համերգների թիվը` իր երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար

10:14 • 21.01.16

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը պատրաստվում է կրճատել իր շրջագայությունների գրաֆիկը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների հետ, ովքեր ծնվել են փոխնակ մորից։ Այս մասին հայտնի երգիչը հայտնել է BBC-ի եթերում:

 

Էլթոն Ջոնը և նրա զուգընկեր Դևիդ Ֆերնիշն ունեն 2 որդի` Զախարին (2010թ.) և Էլայջան (2013թ.):

 

«Զախարին դպրոց է գնացել սեպտեմբերին: Ինձ դուր է գալիս նրան դպրոցից տուն բերել, դա դարձել է իմ կյանքի մի մասը: Երբ դուք ունեք երեխաներ, ապա դա դառնում է ամենակարևորը, ամեն ինչ պտտվում է նրանց շուրջ»,- ասել է երգիչը` նշելով, որ ինքը մտադիր է ապագայում ավելի քիչ համերգներ տալ:
 

Էլթոն Ջոնը պատմել է, որ մտադիր է մեկնել Ճապոնիա, Ավստրալիա և ևս մի քանի վայր, որը կտևի մոտ 5 շաբաթ։ Եվ դա շատ դժվար է նրա համար, քանի որ այդքան երկար ժամանակով հեռու չի եղել երեխաներից։

 

Էլթոն Ջոնը կկրճատի համերգների թիվը` իր երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար