Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կես տարով կտեղափոխվեն Լոնդոն. The Daily Mail

15:12 • 21.01.16

Ամուսիններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը որոշում են կայացրել իրենց երեխաների հետ կես տարով բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ բազմանդամ ընտանիքը Լոնդոն է տեղափոխվում Փիթի` «Z  աշխարհների պատերազմը» ֆիլմի սիքվելում նկարահանվելու պատճառով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմում Փիթը կրկին խաղալու է գլխավոր դերը: Բացի այդ, նա հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր։


Հայտնի է, որ աստղային ամուսիններն ու նրանց երեխաները Լոնդոն կտեղափոխվեն մարտին: 

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կես տարով կտեղափոխվեն Լոնդոն. The Daily Mail