Իտալիայում հրատարակվել են բռնապետ Մուսոլինիի ռազմական օրագրերը
Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիի (1883-1945թթ.) ինքնակենսագրական գրառումները հրատարակվել են ու հայտնվել ազատ վաճառքում:
Ինչպես նշում է euromag.ru-ն, ուշագրավ գրառումներն արվել են Առաջին աշխարհամարտի տարիներին` ապագա բռնապետի կողմից։ Հետաքրքրական է, որ գիրքը հրատարակվել է Իտալիայի առաջատար հրատարակչությունների` Leg-ի, Ar-ի, Mulino-ի ու Rubbettino-ի կողմից:
Ըստ մասնագետների՝ Մուսոլինիի հուշերը գրականության այս ուղղության լավագույն օրինակներից մեկն են:
«Մուսոլինին ներկայանում է որպես շարքային զինվոր` իրեն հատուկ դրամատիզմով բնութագրելով ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները։ Սրանք պատմական մեծ արժեք ունեցող փաստաթղթեր են։ Բացի այդ, դրանցում բացահայտվում են 20-րդ դարի Եվրոպայի հզորագույն առաջնորդներից մեկի անձնական հատկանիշները»,-նշել է Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Մարիո Իզնեգին։










