«Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ մասի պրեմիերան տեղի կունենա 2017-ի վերջին
Ամերիկյան Walt Disney ընկերությունը հետաձգել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ մասի թողարկման ամսաթիվը 7 ամսով։ Այժմ ֆիլմի թողարկումը նախատեսված է 2017թ. դեկտեմբերին, հաղորդվում է ընկերության հայտարարությունում:
««Աստղային պատերազմներ. Մաս 8» ֆիլմի թողարկումը, որը նախապես նշանակված էր 2017թ. մայիսի 26-ին, այժմ կկայանա 2017թ. դեկտեմբերի 15-ին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նոր մասի թողարկման ամսաթվի տեղափոխումը կապված է ֆիլմաշարի 7-րդ մասի հաջողության հետ, որն էկրաններին է հայտնվել 2015թ. դեկտեմբերին:










