Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին հեքիաթը

01:57 • 22.01.16

Գիտնականները հայտարարել են, որ պարզել են՝ որն է ամենահին հեքիաթը:

 

Ըստ «Էխո Մոսկվի»-ի՝ խոսքը «Դարբինն ու Սատանան» հեքիաթի մասին է: Այդ հեքիաթի ակունքները գալիս են դեռ Բրոնզե դարից և այժմ հեքիաթը մոտ 6000 տարեկան է:

 

Այդ հեքիաթի հիմնական սյուժեն հանդիպում է այն ժողովուրդների հեքիաթներում, որոնք պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հեքիաթում պատմվում է դարբնի մասին, որը գործարք է կնքում գերբնական էակի հետ ու արտասովոր հմտություններով օժտվում:


Հետազոտության համար գիտնականները 275 հեքիաթ են վերցրել, իսկ հետագայում շրջանակը նեղացրել մինչև 76 հիմնային սյուժեներ:



 

Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին հեքիաթը