Ռիչարդ Գիրը 1 մլն like է հավաքել՝ «Սիրունիկը» ֆիլմի շարունակությունը նկարելու օգտին
Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը «Սիրունիկը» ֆիլմի շարունակությունը նկարահանելու օգտին գրառում է կատարել Facebook-ում:
«Լենտա»-ն հայտնում է, որ այդ գրառումը 1,1 մլն հավանության և 70 հազար տարածման է արժանացել՝ ընդամենը 14 ժամում: Գիրը անկեղծացել է, թե հայտնի ֆիլմի շարունակությունը նկարահանելու գաղափար կա, սակայն ուզում է, որ երկրպագուները որոշեն: Իր գրառմանը նա կցել է իր և Ջուլյա Ռոբերտսի համատեղ լուսանկարը:
«Սիրունիկը» 1990-ի ռոմանտիկ ֆիլմ է՝ Ռիչարդ Գիրի և Ջուլյա Ռոբերթսի գլխավոր դերակատարմամբ: Իր դերակատարման համար Ռոբերթսը առաջադրվել էր Օսկարի:










