Իգի Պոպն ալբոմ է ձայնագրել Queens of the Stone Age խմբի առաջատարի հետ

11:06 • 22.01.16

Ամերիկացի ռոք երգիչ Իգի Պոպը և ամերիկյան Queens of the Stone Age ռոք խմբից Ջոշ Հոմին համատեղ ալբոմ են ձայնագրել, գրում է meduza.io կայքը։ Այն կոչվում է Post Pop Depression և կթողարկվի 2016 թվականի մարտի 18-ին։

 

Ինչպես հայտնում է The New York Times-ը, ալբոմում կընդգրկվի ինը երգ, որոնք երաժիշտները միասին են գրել:

 

Ալբոմը ձայնագրվել է հունվարին Հոմիի տնային ստուդիաներում: Ձայնագրությանը մասնակցել են Queens of the Stone Age-ից Դին Ֆերտիտան և Arctic Monkeys-ից Մեթ Հելդերսը։

 

Հոմիի խոսքով՝ երաժիշտները համատեղ համերգներ չեն պատրաստում:

 

 

Իգի Պոպն ալբոմ է ձայնագրել Queens of the Stone Age խմբի առաջատարի հետ