Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված մոտ 21 մլն ռուբլու անհետացման գործով ՌԴ-ում կարող է քրեական գործ հարուցվել
«Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության իրավաբանները կարծում են, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար նախատեսված գումարը գողացվել է, ինչի կապակցությամբ կազմակերպությունը ՌԴ-ի Քննչական կոմիտե է ուղարկել դիմում` խնդրելով քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ, փոխանցում է Комсомольская правда-ն:
Երգչուհին մահացել է 2015թ. հունիսի 16-ին գլխուղեղի քաղցկեղից: Երբ հայտնի դարձավ նրա հիվանդության մասին, «Ռուսֆոնդ»-ը գումար հավաքեց բուժման համար։ Կազմակերպության և Ֆրիսկեի միջև 2014թ. հոկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն էլ փոխանցվել են գումարները: Գումարը տպավորիչ է` ավելի քան 25 մլն ռուբլի: Պայմանագրի պարտադիր պայմաններից է եղել ներկայացնել միջոցները ծախսելու մասին հաշվետվություն: Եթե հաշվետվություն չկա, ապա գումարը պետք է ամբողջությամբ վերադարձվի:
Երգչուհու կենդանության օրոք հարազատները ներկայացրել են փաստաթղթեր 4.120.959 ռուբլու վերաբերյալ: Իսկ մյուս գումարի` 20.890.831 ռուբլու մասին հաշվետվություններ չեն ներկայացվել: Այդ պատճառով էլ կան համոզիչ հիմքեր կարծելու, որ գումարը երգչուհու հաշվից անհետացել է:
«Ֆրիսկեի մահվան պահին մոտ 21 մլն ռուբլի դեռևս գտնվում էր նրա հաշվին, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ գումարը կարող է փոխանցված լինել 3-րդ անձանց հաշիվներին: Ընդ որում՝ չկա ոչ մի փաստաթուղթ այն մասին, որ գումարը ծախսվել է»,- նշել են կազմակերպությունում:










