«Օսկարի» հավակնորդների ցանկը հնարավոր է ընդլայնեն` «զանազանություն» մտցնելու համար

09:17 • 22.01.16

Ամերիկյան կինոակադեմիան կարող է ավելացնել բաղձալի «Օսկար» մրցանակի թեկնածուների թիվը։ Մասնավորապես՝ «Տարվա լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում թեկնածու ֆիլմերի քանակը, հնարավոր է, 8-ից դառնա 10, ինչը թույլ կտա հաղթողների ընտրությունն ավելի օբյեկտիվ դարձնել, գրում է Los Angeles Time թերթը։

 

Նման առաջարկը քննարկվել է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի հանդիպման ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Մրցանակի անվանակարգերի հետ կապված սկանդալից հետո, երբ հիմնական թեկնածուները 2-րդ տարին անընդմեջ դառնում են հիմնականում սպիտակամաշկ դերասանները և կինոգործիչները, Կինոարվեստների և գիտության ակադեմիան խոստացել է բարեփոխումներ իրականացնել կազմակերպության աշխատանքում և թեկնածուների ընտրության համակարգում:

 

Բարեփոխումների շրջանակում կարող են փոփոխվել նաև Ակադեմիայի նոր անդամներին ընտրելու կանոնները։


 

«Օսկարի» հավակնորդների ցանկը հնարավոր է ընդլայնեն` «զանազանություն» մտցնելու համար