Դերասան Չառլի Շինը սպառնացել է սպանել նախկին կնոջն ու երեխաներին
Հոլիվուդյան դերասան Չառլի Շինը, ով վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում իր ՄԻԱՎ վարակի պատճառով, սպառնացել է սպանել նախկին կնոջը` դերասանուհի Դենիզ Ռիչարդսին, ու իրենց 2 երեխաներին:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այդ մասին հայտնի է դարձել զույգի ամուսնալուծության փաստաթղթերից: Բացի այդ, նշվում է, որ Շինը կնոջն ու 2 դուստրերին վռնդել է իրենց տնից:
Ըստ դատական վկայությունների՝ Շինը բղավել է կրտսեր դստեր` 10-ամյա Լոլայի վրա` ասելով. «Ես կսպանեմ քեզ, քրոջդ ու մորդ»:
Այժմ Ռիչարդսը պահանջում է Շինից իր ու աղջիկների համար նոր տուն գնել։














