Ուիլ Սմիթը միանում է «Օսկար» բոյկոտին
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը որոշել է միանալ «Օսկար» կինոմրցանակի բոյկոտին, որն ավելի վաղ հայտարարել էր նրա կինը` Ջադա Փինկետ-Սմիթը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` The Independent-ին հղումով, դերասանն ընդգծել է, որ չի մասնակցի մրցանակաբաշխության արարողությանը:
«Կինս բաց է թողնելու «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Տարօրինակ կլիներ, եթե ես հայտնվեի այնտեղ, օրինակ Շարլիզ Թերոնի հետ: Այո, մենք կինեմատոգրաֆիական համայնքի մի մասն ենք, բայց հիմա չենք ցանկանում նստել այնտեղ և ասել, թե ամեն ինչ լավ է», - աղբյուրը մեջբերում է Սմիթի մեկնաբանությունը:
Հիշեցնենք, որ Ջադա Փինկետ-Սմիթը հունվարի 17-ին քննադատել է Ամերիկյան կինոակադեմիային նրա համար, որ «Օսկարի» հավակնորդների թվում ոչ մի աֆրոամերիկացի չի ներառվել դերասանական անվանակարգերում:










