Վերա Բրեժնևան կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով (լուսանկարներ)
Ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու գրավիչ ներկայացուցիչներից մեկը` երգչուհի Վերա Բրեժնևան, Tatler ամսագրի հետ զրույցում կիսվել է գեղեցկության պահպանման իր գաղտնիքներով։
Երկարոտն գեղեցկուհին պատմել է, որ դեմքի, մարմնի ու մազերի խնամքի համար հիմնականում նախապատվությունը տալիս է ոլորտի առաջատար ընկերությունների արտադրանքներին:
Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ ի տարբերություն այլ աստղերի՝ բեմական ելույթների համար ինքը հատուկ վարսահարդար ու դիմահարդար չունի, քանի որ ամեն ինչ ինքնուրույն է անում:
Ինչ վերաբերում է սպորտին ու ֆիզիկական մարզումներին, ապա Բրեժնևան նշել է, որ շաբաթական 3 անգամ սպորտով է զբաղվում։ Հետաքրքրական է, որ գայթակղիչ շիկահերը դա անում է ոչ թե մարզասրահում, այլ` փողոցում։
«Վերջերս սկսել եմ YouTube-ում տեղադրել «Վերա Բրեժնևա. գեղեցկության գաղտնիքներ» խորագրով տեսագրությունների շարքը, որն արդեն դիտել է 4 մլն մարդ: Բացի այդ, ես Instagram-ում հետևորդներիս հետ կիսվում եմ մարմնի խնամքի հետ կապված խորհուրդներով և ցույց եմ տալիս իմ ամենասիրելի վարժությունները»,-հավելել է երգչուհին, ով մշտապես ներառվում է տարվա ամենացանկալի ու գեղեցիկ կանանց մասին վարկանշային աղյուսակներում:
















