Հունվարի 24-ին ԱՄՆ-ում կցուցադրվի «Գաղտնի նյութեր» սերիալի նոր սեզոնի առաջին սերիան

13:07 • 22.01.16

Ամերիկյան Fox հեռուստաալիքը տեղեկացրել է, որ 14-ամյա դադարից հետո` հունվարի 24-ին, հեռարձակվելու է հանրահայտ «Գաղտնի նյութեր» («X Files») սերիալի նոր սեզոնի առաջին սերիան:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, 2 գլխավոր կերպարներին` գործակալ Ֆոքս Մալդերին ու նրա հմայիչ գործընկերուհի Դանա Սկալիին, մարմնավորել են Դևիդ Դուխովնին ու Ջիլիան Անդերսոնը:

 

Հայտնի է, որ սկզբի համար նկարահանվելու է ընդամենը 6 սերիա, իսկ սերիալի հետագա ճակատագիրը կորոշեն հեռուստադիտողների ակտիվության ու դիտելիության վարկանիշները։

 

Հունվարի 24-ին ԱՄՆ-ում կցուցադրվի «Գաղտնի նյութեր» սերիալի նոր սեզոնի առաջին սերիան