Եղնիկի աչքերով հրեշտակը. AdMe.ru-ի անդրադարձը Օդրի Հեփբերնի հիշատակին
23 տարի առաջ կյանքից հեռացել է 20-րդ դարի ամենատպավորիչ և արտասովոր դերասանուհիներից մեկը` Օդրի Հեփբերնը, ով հայտնվել այն քիչ դերակատարներից էր, ով արժանաբար հայտնվել էր ժամանակի բոլոր ռեժիսորների ուշադրության կենտրոնում: Բոլորն էլ ցանկանում էին հենց նրան տեսնել իրենց ֆիլմերում, իսկ Օդրին երազում էր խաղաղ ընտանեկան երջանկության մասին:
Ողջ աշխարհն իր գեղեցկությամբ գրաված բրիտանուհի Օդրիի (Քեթլին Ռասթոն, 1929-1993) մասին քիչ հայտնի տեղեկություններ է հրապարկել AdMe.ru-ն:
Այնքան հակասական, այնքան տարբեր ու այնքան բնական, Օդրին, ով ծնվել է Բրյուսելում, պատմության մեջ հավերժացել է ոչ միայն որպես մեծագույն դերասանուհի, այլև որպես բացառիկ բարության տեր, անկեղծ անձնավորություն, ով փորձում էր փոքր-ինչ լավը դարձնել աշխարհը:
Օդրին երբեք լրջորեն չի մտածել դերասանուհի դառնալու մասին: Իր առաջին դերերը թատրոնում նա խաղացել է պատերազմից հետո պարզապես գումար վաստակելու համար:
Հաջողության նա շատ շուտ հասավ: Առաջին իսկ լուրջ ֆիլմը Հոլիվուդում` «Հռոմեական արձակուրդները» նրան համաշխարհային փառք և ճանաչում բերեց, ինչպես նաև առաջին «Օսկարը» 1953-ին:
Օդրիի ոճը երբեք դուրս չի եկել նորաձևությունից, քանի որ այն էլեգանտության և կանացիության արտացոլումն է:
Նրա ամենանվիրական երազանքը մայրանալն էր, սակայն որոշակի դժվարություններ հաղթահարելուց հետո միայն 30 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին:
Օդրին շատ էր սիրում կենդանիների, տարբեր ժամանակներ նա 4-5 տեսակի շուն և վայրի եղջերու է պահել:
Արդեն հասուն տարիքում դերասանուհին դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատուկ դեսպան և օգնել պատերազմական գոտիներում բնակվող երեխաներին:
Օդրի Հեփբերնը մահացել է 63 տարեկան հասակում քաղցկեղից` շրջապատված ընկերներով և հարազատներով:


















