Ամերիկյան կինոակադեմիան կկրկնապատկի կանանց թիվն իր կազմում
ԱՄՆ-ի կինոարվեստների և գիտության ակադեմիան մտադիր է կրկնապատկել կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն ակադեմիայի անդամների կազմում, նշվում է կինոակադեմիայի կայքում:
«ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է մի շարք էական փոփոխություններ, որոնք կոչված են ակադեմիայի անդամների կազմը, նրա ղեկավար մարմինները և անդամների ընտրությունն ավելի զանազան դարձնել։ Ակադեմիայի կառավարման նպատակն է կրկնապատկել կառույցում կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների քանակը մինչ 2020թվականը»,- ասվում է կայքում:
Նոր փոփոխությունները, որոնք վերաբերվում են կառավարմանը և քվեարկությանը, շուտափույթ արդյունք կունենան և կսկսեն էական փոփոխությունների գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:










