«Ավատարի» շարունակության նկարահանումները հետաձգել են անորոշ ժամանակով

00:36 • 23.01.16

«Ավատար» գեղարվեստական  ֆիլմի շարունակությունը պատրաստ չի լինի 2017-ի դեկտեմբերին, ինչպես նախատեսված էր:


Lenta.ru-ի հաղորդմամբ` 20th Century Fox կինոստուդիան չի նշել ֆիլմի թողարկման նոր ամսաթիվը, իսկ նկարահանումների հետաձգման պատճառը նշել  ընկերությունը հրաժարվել է:


Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նույնպես մեկնաբանություններ չի արել: Աղբյուրի հաղորդմամբ` ամենայն հավանականությամբ հենց «Ավատար-2»-ի պրեմիերայի հետաձգմամբ է պայմանավորվում «Աստղային պատերազմների» 8-րդ մասի թողարկումը:
 

 

«Ավատարի» շարունակության նկարահանումները հետաձգել են անորոշ ժամանակով