Թոմ Քրուզը կմարմնավորի «Մումիայի» նոր տարբերակի գլխավոր հերոսին
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը «Մումիա» ֆիլմի նոր տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոսին:
Ինչպես հայտնում է Variety-ն` Universal ստուդիան պաշտոնապես հաստատել է դերասանի մասնակցությունը ֆիլմում: Երկրորդ պլանի դերը կկատարի ալժիրական ծագման պարուհի և դերասանուհի Սոֆյա Բուտելլան:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Ալեքս Քուրթցմանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է 2017-ի հունիսի 9-ին:










