Լեոնարդո Դի Կապրիոն 15 մլն դոլար կտրամադրի մոլորակի «փրկության» համար
Մինչ ամբողջ աշխարհը քննարկում է` կստանա՞ արդյոք Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար» մրցանակ, անձամբ դերասանն անհանգստանում է այլ բաների համար:
Դավոսում ընթացող տնտեսական համաժողովում նա ոչ միայն մրցանակ է ստացել շրջակա միջավայրի պահպանության հարցում իր ներդրման համար, այլև խոստացել է մոլորակի ուսումնասիրման և օգնության համար 15 մլն դոլար փոխանցել, գրում է buro247.ru-ն:
Դերասանի բարեգործական գործունեությունը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Դեռևս 1998-ին` «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումներից հետո, Դի Կապրիոն հիմնել է Leonardo DiCaprio Foundation հիմնադրամը, որի հիմնական նպատակն է էկոլոգիական միջավայրի պահպանումը: Դերասանը նշել է, որ բարեգործությանը փոխանցվող ֆինանսական օգնության առնվազն 3%-ը հատկացվում է մոլորակի պաշտպանությանը:
Սակայն կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են փոխել այդ միտումները. Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ինչպես և դերասանը, այդ հարցում առաջիններից են:










