Ռեյմսի քաղաքապետարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

14:05 • 23.01.16

 

Ֆրանսիայի Ռեմյս քաղաքի քաղաքապետարանում հունվարի 25-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որը նախաձեռնել է սոցիոլոգիական գիտությունների մասնագետ, պատմաբան, Ֆրանսիայում կովկասյան հարցերով ճանաչված փորձագետ Կլեր Մուրադյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Nouvelles d`Armenie-ն:
 

Գիտաժողովը կրում է «Անցյալը, ներկան և ապագան» խորագիրը: Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 18:30-ին:
 

Կլեր Մուրադյանը Ֆրանսիայի Գիտական-հետազոտական ազգային Կենտրոնի տնօրենն է, ինչպես նաև՝ Փարիզի սոցիոլոգիական հետազոտությունների բարձրագույն դպրոցին կից Կովկասյան հարցերով բաժնի ղեկավարը, հետխորհրդային Կովկասի և Հայաստանի 19-20րդ դարերի սոցիալական և քաղաքական պատմության մասնագետ: Նա 2010 թվականին լույս տեսած «Ֆրանսիայի հայերը՝ քաոսիցդեպի ճանաչում» գրքի հեղինակն է:

 

Ռեյմսի քաղաքապետարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով