Եգիպտական թանգարանի աշխատակիցները դատարանի առաջ կկանգնեն՝ Թութանհամոնի մորուքի պատճառով
Եգիպտական թանգարանի ութ աշխատակիցների անփութության մեղադրանք է ներկայացվել՝ Թութանհամոն փարավոնի մահադիմակի մորուքի անհաջող ամրացման համար:
CNN-ը հայտարարում է, որ համապատասխան հայտարարություն են արել Եգիպտոսի իշխանությունները:
Հնագույն պատմության այդ կարևոր նմուշը 2014-ին անհաջող ռեստավրացիայի էր ենթարկվել՝ դիմակի ընկնել և վնասվելուց հետո: Փորձագետների բողոքից հետո դատախազությունը հետաքննություն էր սկսել:
Այժմ 3300-ամյա դիմակը վնասելու համար վեց վերականգնող և երկու նախկին թանգարանային ղեկավար դատարանի առաջ կկանգնեն:










