ՀԷՑ-ին բնակիչների պարտքերը՝ մոտ 3 միլիարդ 200 միլիոն, ոչ թե ընթացիկ են, այլ դեբիտորական. ՀԷՑ մամուլի խոսնակ

12:09 • 25.01.16

ՀՀ քաղաքացիներին «Հայաստանի էլեկտրական ցանցերի»  ծանուցումները նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի  պարտքերի վերաբերյալ ոչ թե ընթացիկ, այլ դեբիտորական պարտքեր են, որոնք սկսված 2002 թվականի նոյեմբերից կազմում են մոտ 3 միլիարդ 200 միլիոն: 
 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը` անդրադառնալով նրան, որ վերջին օրերին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ՀԷՑ-ից ծանուցումներ են ստանում նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին:

«Բնակիչների հետ աշխատում են անհատապես, պարտքի մարման ժամանակացույցներ են կազմվում, այդ պարտքերի հարցը պետք է լուծվի ամեն բնակչի հետ առանձին-առանձին»,-նշեց ՀԷՑ մամուլի քարտուղարը:


Նա հավելեց, որ այս պարտքերի հետ վերադարձման աշխատանքները նոր չեն, պարզապես հիմա ավելի ակտիվ են աշխատում այդ ուղղությամբ:


Ի պատասխան հարցի, թե 14 տարվա ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ, իսկ եթե մահացել են, վաճառել են բնակարանը,Նատալյա Սարջանյանը կրկնեց, որ դրա համար էլ նշում են` ամեն բնակչի հետ առանձին-առանձին: