«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի». Warner Bros.-ը 2 նոր թիզեր է հրապարակել (տեսանյութ)

23:03 • 25.01.16

Warner Bros. կինոստուդիան «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի երկու նոր թիզեր է հրապարակել` պրեմիերայից երկու ամիս առաջ:

Ինչպես ներկայացնում է  Business insider-ը` թիզերներից յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ անոնս  է, որոնցում  ցույց են տրվում գլխավոր հերոսների կոստյումները:

Թիզերներից երևում է, որ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբաց» ֆիլմի պրեմիերան կայանալու 2016-ի մարտի 25-ին: Այն «Պողպատե մարդը»  ֆիլմի (2013) շարունակությունն է և միաժամանակ Բեթմենի մասին ֆիլմաշարի հաջորդ մասը:

Բեթմենին մարմնավորում է Բեն Աֆլեկը, իսկ Հենրի Քավիլը՝ Սուպերմենին:

 

 

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի». Warner Bros.-ը 2 նոր թիզեր է հրապարակել (տեսանյութ)