Դևիդ Բոուիի նոր երգերը կթողարկվեն 2017 թվականին
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին, ով կյանքից հեռացել է օրեր առաջ քաղցկեղի դեմ 18 ամիս պայքարելուց հետո, ոչ միայն նոր ալբոմ է ձայնագրել, այլև՝ մի քանի երգեր, գրում է korrespondent.net-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գոյություն ունի «երգերի երկար ցանկ, որոնք Բոուին ձայնագրել է մահվանից առաջ», որոնցից առաջինները պետք է թողարկվեն 2017 թվականին։
Բացի այդ, նշվում է, որ երգերի թողարկումը կարող է չկրել խիստ ժամանակագրական բնույթ։ Ներկայում հայտնի չէ, թե ձայնագրությունները կլինեն բոլորովին նոր երգեր, թե հին աշխատանքների վերամշակումներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բոուիի «Blackstar» ալբոմը, որը թողարկվել է երաժշտի մահվանից երկու օր առաջ, գլխավորել է Billboard ամսագրի չարտը: Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 181 հազար օրինակ, ինչը 1991 թվականից ի վեր Բոուիի ալբոմների վաճառված օրինակների ամենամեծ քանակն է։










