Կուստուրիցան մտադիր է ռուսաց լեզվով ֆիլմ նկարահանել

09:29 • 25.01.16

Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտնել է, որ ցանկանում է «ռուսական ֆիլմ նկարահանել` ռուսաց լեզվով», ինչի մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Գլխումս միտք էր առաջացել ֆիլմ նկարահանել Դոստոևսկու մասին, բայց իմ ամենամեծ խնդիրն այն է, որ գլխումս միլիոնավոր մտքեր կան: Բայց հստակ գիտեմ, որ մինչև մեռնելս պետք է ռուսական ֆիլմ նկարահանեմ` ռուսերենով: Ես սիրում եմ Ռուսաստանը, քանի որ զգում եմ` երակներովս նույն արյունն է հոսում»,- անկեղծացել է Կուստուրիցան:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Կուստուրիցան նրան առաջարկել էր հակահրթիռային համակարգերը տեղակայել Սերբիայում գտնվող իր տան բակում։

 

Կուստուրիցան մտադիր է ռուսաց լեզվով ֆիլմ նկարահանել