Բոլիվիայում երաժիշտների տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր
Բոլիվիայում հունվարի 26-ին անդունդն է գլորվել պերուական «Էլեգանսիա» նվագախմբին տեղափոխող ավտոբուսը. ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա։
Ինչպես տեղեկացնում է Pravda.ru-ն, 100 մետր բարձրությունից ընկած ավտոբուսում 13 երաժիշտ է եղել։ Նրանցից 4-ը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։
Նախնական տեղեկություններով՝ ողբերգության պատճառը եղել է ճանապարհին ցածր տեսանելիությունը։
Ամեն տարի Բոլիվիայում բազմաթիվ վթարներ են տեղի ունենում, որոնց պատճառը ճանապարհների վատ վիճակն ու երթևեկության կանոնների խախտումներն են լինում։
Այստեղ տարեկան ՃՏՊ-ներից մահանում է մոտ 1.000 մարդ, ևս 40 հազարը տարբեր ծանրության վնասվածքներ են ստանում։










