«Օսկարի» ժյուրիին այժմ էլ մեղադրել են նույնասեռական թեկնածուների բացակայության պատճառով

14:31 • 26.01.16

Բրիտանացի դերասան Իեն Մքքելենը, ով հանդես է եկել Գենդալֆի դերում «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» եռապատումներում, քննադատել է Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին, որ նրանք ոչ մի անգամ «Օսկար» չեն շնորհել բացահայտ նույնասեռականի, գրում է lenta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ մրցանակի ժյուրիի անդամների շրջանում առկա հոմոֆոբ նախապաշարմունքներն այնչափ ուժեղ են, որչափ ռասիստական նախապաշարմունքները։

 

Դերասանը հիշեցրել է, որ օրինակ՝ Թոմ Հենքսը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը և Շոն Փենն «Օսկար» մրցանակի են արժանացել կինոյում նույնասեռականի դերում հանդես գալու համար։

 

Նա հավելել է, որ քվեարկության համակարգը պետք է վերանայվի։

 

«Եթե դուք ցանկանում եք հաջողության հասնել որպես աֆրոամերիկացի կամ լատինամերիկացի դերասան, ապա պետք չէ  հույս դնել «Օսկարի» ժյուրիի վրա, որտեղ մեծամասնությունը միջին տարիքի և ավելի մեծ սպիտակամաշկ տղամարդիկ են»,- ասել է Մքքելենը՝ մեկնաբանելով սևամորթ կինոգործիչների կողմից մրցանակին հայտարարված բոյկոտը։

 

Ինքը՝ Մքքելենը, նույնասեռական է և երկու անգամ ներկայացվել է «Օսկարի»։

 

«Օսկարի» ժյուրիին այժմ էլ մեղադրել են նույնասեռական թեկնածուների բացակայության պատճառով