Ջոնի Դեփը պատրաստվում է կրկին հայր դառնալ. լրատվամիջոցներ

11:07 • 26.01.16

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի երիտասարդ կինը` դերասանուհի Ամբեր Հարդը, հղի է իր առաջնեկով, ինչի մասին հայտնում է elle.ru-ն` զույգին մոտ աղբյուրիների հղումով:

 

Նրանց փոխանցմամբ՝ 29-ամյա դերասանուհին հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից, հաճախ դիպչում է որովայնին ու շոյում այն: Մինչդեռ 52-ամյա Դեփն այլևս չի ծխում կնոջ ներկայությամբ, ինչը շատ է զարմացրել նրա ընկերներին, որոնց պնդմամբ՝ դերասանը ողջ կյանքում մոլի ծխող է եղել։

 

Քաջատեղյակ աղբյուրների համաձայն՝ նրբակազմ շիկահերը գտնվում է հղիության առաջին եռամսյակում: Զույգը դեռևս չի ցանկանում հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։

 

Հայտնի է, որ Դեփի համար սա կլինի 3-րդ երեխան: Վանեսա Պարադիի հետ ամուսնությունից նա ունի որդի և դուստր։


 

Ջոնի Դեփը պատրաստվում է կրկին հայր դառնալ. լրատվամիջոցներ