Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է Դևիդ Դուխովնիի անվանական աստղը (լուսանկարներ)

10:20 • 26.01.16

Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է ամերիկացի դերասան Դևիդ Դուխովնիի անվանական աստղը, գրում է РИА Новости-ն:

 

«Շնորհակալություն... ես կրկին կվերադառնամ»,- ասել է դերասանը բացման արարողության ժամանակ` շնորհակալություն հայտնելով իր եղբորը և գործընկերներին։

 

Դերասանը հայտնիություն է ձեռք բերել «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալում ՀԴԲ գործակալ Ֆոքս Մալդերի դերի շնորհիվ: 2007-2014թթ. Դուխովնին կատարել է Հենք Մուդիի դերը Californication սերիալում:

 

Հատկանշական է, որ նա «աստղը» ստացել է Ֆոքս Մալդերի` էկրաններին վերադառնալու հաջորդ իսկ օրը։ Fox հեռուստաընկերությունը կիրակի ցուցադրել է սերիալի 10-րդ սեզոնի 1-ին մասը՝ 13-ամյա դադարից հետո:

 

'It's a cool thing to happen': David Duchovny celebrated getting his very own star on the Hollywood Walk Of Fame on Monday

He's a star: The actor, 55, made his name as FBI special agent Fox Mulder in TV's The X-Files and returned to reprise the role for six more episodes. The revival series premiered Sunday night with huge audience ratings

Grateful: Duchovny was joined at the event on Hollywood Boulevard by X-Files creator Chris Carter, right, and comedian Garry Shandling, who cast the actor in his series The Larry Sanders Show

Blast from the past: Also on hand was his Californication co-star Pamela Adlon

Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է Դևիդ Դուխովնիի անվանական աստղը (լուսանկարներ)