Սոֆիա Վերգարան 15 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել` իր լուսանկարն առանց թույլտվության օգտագործելու համար

10:27 • 26.01.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սոֆիա Վերգարան, ով համարվում է մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը, 15 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել մարմնի և դեմքի խնամքին վերաբերող ծառայությունների մատուցմամբ զբաղվող Venus Concept ընկերության դեմ, որն առանց համապատասխան թույլտվության օգտագործել է իր լուսանկարը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այդ ընկերությունն Instagram-ի իր էջում գովազդել է իր ծառայությունները` կցելով կոլումբացի դերասանուհու լուսանկարը:

 

Այժմ 43-ամյա գեղեցկուհին պահանջում է հեռացնել իր լուսանկարը գովազդից ու 15 մլն դոլարի փոխհատուցում տրամադրել իրեն։


 

Սոֆիա Վերգարան 15 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել` իր լուսանկարն առանց թույլտվության օգտագործելու համար