18.100.000 դոլար. վաճառվել է Ռոբին Ուիլյամսի առանձնատներից մեկը (լուսանկարներ)
Հանրահայտ դերասան Ռոբին Ուիլյամսի` Նապա Վելիում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է 18.1 մլն դոլարով, ինչը 15 մլն դոլարով քիչ է սկզբում սահմանված գնից։
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, հանգուցյալ դերասանի անշարժ գույքը, որը վաճառքի է հանված եղել 3 տարի առաջ, ունի 640 հա տարածք։ Առանձնատունը կոչվում է Villa Sorisso, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ժպիտների վիլլա»։
Այն վաճառքի է հանվել նախքան Ուիլյամսի մահը` 2012թ.` 35 մլն դոլար գնով։ Այն ժամանակ դերասանը որոշել էր վաճառել տունն իր 2 ամուսնալուծությունների ծախսերը հոգալու համար։
Հայտնի է, որ առանձնատունը գնել են ֆրանսիացի գինեգործներ Ալֆրեդ և Մելանի Տեսերոնները։












