Վուդի Ալենը սերիալ կնկարահանի Մայլի Սայրուսի մասնակցությամբ
Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը փոփ երգչուհի Մայլի Սայրուսին կնկարահանի իր սերիալում, որի վրա աշխատում է Amazon Series տեսածառայության համար, փոխանցում է meduza.io-ն:
Մայլի Սայրուսն այդ մասին տեղեկությունը հաստատել է` Instagram-ում տեղադրելով Վուդի Ալենի լուսանկարը: Երգչուհու խոսքով` ռեժիսորի դիմանկարն արդեն մի քանի տարի է՝ կախված է իր մահճակալի հարևանությամբ։
Նախագիծը, որի գործողություններն ընթանում են 1960-ականներին, դեռևս չունի անվանում: Վեց սերիա նախատեսվում է թողարկել 2016-ին:
Մայլի Սայրուսն ունի այդ ոլորտում աշխատանքային փորձ: Լինելով դեռահաս` նա նկարահանվել է Disney ընկերության «Հանա Մոնտանա» սերիալում, որն էլ նրան մեծ ճանաչում է բերել։










