«Հավերժ երիտասարդ» Բելուչին խամրեցրել է Chanel-ի ցուցադրության բոլոր հյուրերին (լուսանկարներ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է հեղինակավոր Chanel նորաձևության տան նոր կուտյուրային հավաքածուի ցուցադրությունը, որն աստղային հյուրերի պակաս չի ունեցել:
Ինչպես նշում է Tatler-ը, Կառլ Լագերֆելդի` Բարձր նորաձևությանն առնչվող հերթական «գլուխգործոցները» տեսնելու են եկել դերասանուհիներ Գվինեթ Փելթրոուն, Դիանա Կրյուգերը, մոդել Կառա Դելևինն ու շատ այլ հայտնիներ: Սակայն նրանց թվում միանշանակ առանձնացել է անզուգական Մոնիկա Բելուչին, ով թվում է, թե «գաղտնի գործարք» է կնքել այդքան արագ թռչող ժամանակի հետ:
Կրքոտ ու միշտ ցանկալի իտալուհին, ով արդեն հատել է 50 տարեկանի շեմը, իր հայտնությամբ խամրեցրել է ցուցադրությանը ներկա բոլոր գեղեցկուհիներին:


















