Բրիտանացի փորձագետներին ստիպել են 10 ժամանոց ֆիլմ դիտել չորացող ներկի մասին
Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհրդի (BBFC) փորձագետները ստիպված են եղել դիտել «Չորացող ներկ» կոչվող ֆիլմը, որի տևողությունը 10 ժամ է:
Ինչպես գրում է Корреспондент-ը` International Business Times-ին հղումով, ակցիայի նախաձեռնությունը բրիտանացի լրագրող և ռեժիսոր Չարլ Լայնին էր, ով դեմ է հանդես եկել կազմակերպության պարտադիր և բարձր վճարներին, որոնք անկարող են վճարել անկախ ռեժիսորները:
Ռեժիսորի խոսքով՝ յուրաքանչյուր արտոնագիր արժե մոտ 1000 ֆունտ սթեռլինգ միջին երկարության լիամետրաժ ֆիլմի համար: Չորացող ներկի մասին ֆիլմի նկարհանման համար Լայնը Kickstarter կայքում մոտ 6000 ֆունտ ստերլինգ է հավաքել:
Ֆիլմն ստիպված են եղել ամբողջությամբ դիտել BBFC-ի 2 աշխատակից: Դրա համար 2 օր է պահանջվել, քանի որ նրանց արգելված է դիտման վրա օրական 9 ժամից ավելի ծախսել:










