20th Century Fox-ը ցուցադրել է «Մարսիացին» ֆիլմի հատուկ էֆեկտների ստեղծման ընթացքը (տեսանյութ)

23:04 • 27.01.16

20th Century Fox կինոստուդիան տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է հատուկ էֆեկտների  ստեղծման ընթացքը «Մարսիացին» ֆիլմի համար:


Ինչպես գրում է Корреспондент-ը`  արդեն հայտնի է, որ Ռիդլի Սքոթի «Մարսիացին» գիտաֆանտաստիկ կինոնկարն այս տարի «Օսկարի» է առաջադրվել հենց տեսողական դիզայնի  համար:


20th Century Fox կինոընկերությունը ներկայացրել է, թե ինչպես է նկարահանող թիմին հաջողվել ստանալ Կարմիր մոլորակի մակերևույթին այդքան նման տեսարան, երբ ֆիլմը պարզապես անապատում է նկարահանվել:

 

20th Century Fox-ը ցուցադրել է «Մարսիացին» ֆիլմի հատուկ էֆեկտների ստեղծման ընթացքը (տեսանյութ)